.jpg)
Պատգամավոր. Եվրոպան կրկին գործի է դրել երկակի ստանդարտները
Եվրոպան կրկին կիրառության մեջ է դնում երկակի ստանդարտներ: Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Եվրոպական Խորհրդարանի ընդունած բանաձևին` նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Եվրոպան կրկին գործի է դրել երկակի ստանդարտները: Մարդկային և քաղաքակրթական հիմքերը խարխլող նման խայտառակության վերաբերյալ ընդամենը «ափսոսանք» հայտնելը ձևականության և երկակի ստանդարտների դրսևորում է»,- ընդգծեց պատգամավորը:
Ասուլիսին մասնակից Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույնպես համամիտ էր: Նա նշեց, որ միամտություն է այսօրվա քաղաքական իրականությունից բարոյականություն պահանջելը :
«Այսօրվա աշխարհը առաջնորդվում է, ոչ թե բարոյական նորմերով, այլ սեփական շահերով»,- նշեց Ա. Սարգսյանը` հավելովով, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմակայել իր առջև ծառայող մարտահրավերներին: