.jpg)
«Փակ» շուկան միանշանակ կպահպանի իր արտաքին տեսքը
«Փակ շուկան» Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության խիստ հսկողության տակ է. շենքը միանշանակ կպահպանի իր նախնական տեսքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Ն. Սարգսյանի խոսքով` մշակույթի նախարարության համապատասխան հանձնաժողովում արդեն քննարկվել է շուկայի վերգետնյա մասի նախագիծը և տրվել դրական եզրակացություն:
Ըստ նրա` սեպտեմբերի 20-ին այս թեման, գուցե, քննարկվի նաև քաղաքապետարանի ճարտարապետության և շինարարական հանձնաժողովում: