.jpg)
«Կարևոր է, որ Հայաստանի կառավարության շենքի թմբուկը կառուցվի»
Ալեքսանդր Թամանյանի նախագծով նախատեսված Հայաստանի կառավարության շենքի թմբուկի կառուցման վերաբերյալ ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ դա չափազանց կարևոր կառույց է,ու կարևոր է, որ այն կառուցվի: Այսօր ասուլիսում այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով` այս պահին կոնկրետ որոշում չկա, սակայն իրեն հայտնի են պատճառները, թե ինչու 1930-ական թվականներին այն չկառուցվեց, ինչպես էին Խորհրդային շրջանում մարդիկ ընդվզել, և ինչու Թամանյանի նախագիծն ամբողջությամբ չիրականացվեց:
Նրա խոսքով` թեմայի վերաբերյալ նակինում քննարկումներ եղել են քաղաքաշինական խորհրդում, այն միաձայն հավանության է արժանացել, սակայն Ճարտարապետների միությունում կազմակերպվել էին հակառակ քննարկումներ, և այդ հարցի վերջնական լուծումը կտրվի լայն քննարկումներից հետո: