.jpg)
«Բուդապեշտը պետք է պահանջի Բաքվից, որ Սաֆարովը կրի պատիժը»
Ադրբեջանցի Սաֆարովի արտահանձման վերաբերյալ միջազգային հանրությունն իր հայտարարություններով երկակի ստանդարտ չի կիրառել: Սա Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանի տեսակետն էր, որով կիսվեց լրագրողների հետ հադիպման ժամանակ: Նա, ըսնդհանուր առմամբ, գոհ է միջազգային հանրության կողմից տարբեր մակարդակներով հնչած քննադատություններից:
ԱԻՄ առաջնորդը գոհ է նաև ՀՀ Նախագահի արձագանքից և դիվանագիտական հարաբերություների կասեցման մասին որոշումից, սակայն գիտական և այլ բնագավառներում երկկողմ կապերի դադարեցումն անընդունելի է համարելոմ:
«Ես շատ եմ շփվել հունգարացիների հետ, և նրանք հայերի մասին միայն լավ են արտահայտվել: Սերժ Սարգսյանը ճիշտ էր, երբ Հայաստանի ներսում հունգար ժողովրդին վիրավորող տրամադրությունները զսպեց»,- ասաց Հայրիկյանը:
Ամփոփելով խոսքը` ԱԻՄ ղեկավարը նշեց, որ դեպքերի ընթացքը և հունգարացիների պաշտոնական հայտարարությունն ասում են, որ Բաքուն պարզապես խաբել է Բուդապեշտին:
«Ինչպես ասում են, եթե քեզ մեկ անգամ են խաբել, դու անմեղ ես, բայց եթե երկրորդ անդամ խաբեն, արդեն մեղավորը դու ես», - ասաց նա` որպես հայ-հունգարական հարաբերությունների նորմալացման հիմք նշելով այն, որ Բուդապեշտը պետք է պահանջի Սաֆարովի պատժի կրումը Բաքվում: