.jpg)
Հունգարիայի հայկական ինքնավարությունը մամլո ասուլիս է կազմակերպել
Հունգարիայի հայկական ինքնավարությունը մամլո ասուլիս էր հրավիրել հերթական անգամ միջազգային հանրության ուշադրությունը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման, Բաքվում միջազգային իրավունքի մի շարք հիմնարար սկզբունքների ոտնահարմամբ ներում շնորհելու փաստի վրա սևեռելու համար:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական բաժնից:
Ասուլիսի ընթացքում մեղադրանքներ են հնչել Հունգարիայի արդարադատության համակարգի և ողջ կառավարության հասցեին: Աղբյուրի փոխանցմամբ, հայկական ինքնավարությունը շարունակելու է միջազգային հանրությանը սթափեցնող իր միջոցառումները: Ասուլիսին ներկա են եղել Հունգարիայի բոլոր խոշոր և ազդեցիկ լրատվամիջոցներ, Հունգարիայի հայկական ինքնավարության նախագահ Սևան Սարգսյանը, փոխնախագահներ Նիկողոս Հակոբյանը և Ալեքս Ավանեսյանը: