.jpg)
Ռամոս. «Սևիլիայի» դեմ միշտ էլ դժվար է խաղալը»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ընդգծել է, որ «Սևիլիայի» հետ խաղերում հաղթանակը միշտ էլ դժվար է տրվում` հատկապես հյուրընկալվելիս, չնայած այն հանգամանքին, որ նախորդ մրցաշրջանում «Արքայական ակումբը» 2 անգամ խոշոր հաշվով հաղթել է անդալուզյան թիմին:
Ի դեպ, Ռամոսը հենց «Սևիլիայի» սան է, ինչի մասին նա հիշել է հարցազրույցներից մեկում:
«Սևիլիայի» հետ հանդիպումներում միշտ լավ զգացողություններով եմ դուրս գալիս խաղադաշտ: Խոսքն այն մասին չէ, որ հնարավորություն եմ ունենում տեսնել ընկերներիս և բարեկամներիս, այլ հենց ակումբի մասին, որն ինձ շատ բան է տվել:
«Ռեալը» յուրաքանչյուր խաղում ձգտում է հաղթանակ տոնել, այդուհանդերձ, «Սևիլիայի» հետ խաղերում դա մեզ մեծ դժվարությամբ է հաջողվում»,- նշել է Ռամոսը: