Ռ.Հակոբյան. Քաղաքական մեծամասնությունը պատասխանատվություն է կրում
14/09/2012 11:36

Ռ.Հակոբյան. Քաղաքական մեծամասնությունը պատասխանատվություն է կրում

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում մեկ անգամ ևս անդրադարձավ ԼՂ անկախության ճանաչման խնդրին։

«Հասկանում ենք, որ այստեղ կա որոշակի ռիսկ։ Քաղաքական մեծամասնությունը պատասխանատվություն է կրում։ Բայց մենք կարծում ենք, որ ԼՂ-ն խաղաղության իմունիտետ ձեռք կբերի, եթե կարողանանք այնպես անել, որ ԼՂ անկախությունը միջազգայնորեն ճանաչվի։ Հիմա հնարավորություն ունենք առաջ մղելու այն, որ Ադրբեջանի քաղաքականության մի մասն է դարձել հայատյացությունը»,-ասաց Ռ. Հակոբյանը՝ հավելելով, որ միջազգային ամբիոններում սա պետք է առաջնային դիրքորոշում դիտվի։

«Արդեն ժամանակն է, որ ՀՀ-ն Մինսկի խմբի առջև ներկայացնի ԼՂ միջազգային ճանաչման գործընթացը»։

Անդրադառնալով պատերազմի հնարավորությանը՝ բանախոսը նշեց, որ տարածաշրջանում լարված իրավիճակ է և, անկախ այն բանից ՝ կճանաչվի ԼՂ անկախությունը, թե՝ ոչ, Ադրբեջանը հարմար պահի հարձակվելու է։

«Այն, որ Ադրբեջանը չի հարձակվում, դա միայն մեր բանակի հզորությունից է, որ զսպող դեր է կատարում»,- ընդգծեց Ռ. Հակոբյանը։ 

Ռ.Հակոբյան. Քաղաքական մեծամասնությունը պատասխանատվություն է կրում