.jpg)
Կայացել է ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի առաջին նիստը
Սեպտեմբերի 14-ին Պաշտպանության նախարարին առընթեր նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ ներկայացնելով խորհրդի իրականացրած աշխատանքները և ուղենշելով հետագա անելիքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:
Ըստ աղբյուրի` նիստին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով շնորհավորել է նորընտիր հասարակական խորհրդին` կազմավորման կապակցությամբ և բարձր գնահատել կատարված աշխատանքները: Նիստի ավարտին խորհրդի մի շարք անդամներ պարգևատրվել են պաշտպանության նախարարի կողմից: