.jpg)
Սիրիական ընդդիմության պատվիրակությունը կայցելի Չինաստան
Սիրիայի ժողովրդավարական բարեփոխումների ազգային համակարգող կոմիտեի ղեկավար Հասան Աբդել Ազիմը սեպտեմբերի 16-20-ը կացելի Չինաստան, որտեղ նրան կընդունեն Չինաստանի ԱԳՆ-ում:
«Ռիա-Նովոստիի» փոխանցմամբ` սիրիական ընդդիմության պատվիրակությունը Ազիմի գլխավորությամբ կայցելի Չինաստան` Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության չինական ժողովրդական միության հրավերով:
Չինատանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը նշել է, որ Չինաստանը հանդես է գալիս սիրիական խնդրի քաղաքական կարգավորման և Սիրիայում բռնությունների շուտափույթ դադարեցման օգտին: