Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
14/09/2012 10:27

Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ

Հայաստանում եղանակը  կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Սեպտեմբերի 14-ին օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ, սակայն ցերեկային ժամերին սպասվում է ամպամածության ավելացում, արևելյան առանձին շրջաններում օրվա 2րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն այս գիշեր կաբրձրանա 2-3 աստիճանով:

Meteo-TV-ի փոխանցմամբ, Երևանում օրվա 2-րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, առանց տեղումների եղանակը կպահպանվի: Հնարավոր է քամի 5-10մ/վ:

Այս գիշեր +15+17, ցերեկը +29+31, երեկոյան +25+27:

Ցերեկային ժամերին` 12.00-17.00 խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը:

Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ