Մանչինի. «Լավ կանեն` Ռոնալդուին թողնեն պահեստայինների նստարանին»
17/09/2012 13:55

Մանչինի. «Լավ կանեն` Ռոնալդուին թողնեն պահեստայինների նստարանին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ռեալի» հետ հանդիպումից իր ակնկալիքներով:

«Հասկանալի է, որ մենք չունենք այնպիսի հարուստ պատմություն, ինչպիսին «Ռեալն» ունի, բայց «Մանչեսթեր Սիթին» էլ է մրցանակներ նվաճել: Այժմ մենք ուզում ենք հաղթել: Հաջորդ 10 տարվա ընթացքում այնպիսի ակումբ կդառնանք, ինչպիսին «Ռեալն» է: Քրիշտիանու Ռոնալդո՞ւն: Եթե նրան թողնեն պահեստայինների նստարանին, մեզ համար ավելի լավ կլինի: Մեսսիի ու Ռոնալդուի կարգի ֆուտբոլիստներին հետևելը շատ դժվար է: Նրանք գոլ են խփում ցանկացած խաղում: Այժմ նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են»,- Մանչինիի խոսքերը մեջբերել է goal.com-ը:

Ավելացնենք, որ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին:

Մանչինի. «Լավ կանեն` Ռոնալդուին թողնեն պահեստայինների նստարանին»