.jpg)
Ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Հայաստանի հանրապետությունում եղանակը կպայմանավորվի մթնոլորտային բարձր դաշտով:
Մետեո-TV-ի տեղեկացմամբ, սեպտեմբերի 17-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, ջերմ եղանակ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին մեծ է քամու հավանականությունը 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին մի փոքր կնվազի, ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, արևելյան շրջաններում` 4-6 աստիճանով:
Երևանում առանց տեղումների եղանակը կպահպանվի: Հնարավոր է քամի 10-15մ/վ:
Այս գիշեր +13+15, ցերեկը +28+30, երեկոյան +26+28:
Ցերեկային ժամերին` 12.00-16.00 խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: