Մոուրինյո. «Մոտիվացիան իմ աշխատանքում շատ մեծ նշանակություն ունի»
18/09/2012 10:05

Մոուրինյո. «Մոտիվացիան իմ աշխատանքում շատ մեծ նշանակություն ունի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կասկածում, որ ակումբում հարգում և գնահատում են իր աշխատանքը: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:

Պորտուգալացի մասնագետին շատերն սկսեցին քննադատել, երբ Լա լիգայի 4-րդ տուրում «Սևիլիայից» կրած պարտությունից հետո նա հայտարարեց, որ թիմ չունի:

«Նրանք, ովքեր նշանակություն ունեն ինձ համար, սիրում են ինձ: Առաջին հերթին` ընտանիքիս անդամները, այնուհետև` իմ աշխատակիցները, ակումբը, թիմը: Չեմպիոնների լիգան ինձ մոտիվացնում է ճիշտ այնպես, ինչպես ազգային առաջնությունը: Մոտիվացիան իմ աշխատանքում շատ մեծ նշանակություն ունի»,- հայտարարել է Մոուրինյոն:

Մոուրինյո. «Մոտիվացիան իմ աշխատանքում շատ մեծ նշանակություն ունի»