Լևոն Արոնյանը կմասնակցի «Մեծ սաղավարտ» մրցաշարին
19/09/2012 15:48

Լևոն Արոնյանը կմասնակցի «Մեծ սաղավարտ» մրցաշարին

Լևոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 13-ը Սան Պաուլոյում (Բրազիլիա) և Բիլբաոյում (Իսպանիա) անցկացվելիք «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի եզրափակիչ փուլին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կառլսենը, Սերգեյ Կարյակինը, Ֆաբիանո Կարուանան և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը:

Լևոն Արոնյանը կմասնակցի «Մեծ սաղավարտ» մրցաշարին