.jpg)
20/09/2012 15:48
Լևոն Բաբուջյանը 100 տոկոսանոց արդյունք ունի
Գորիսում անցկացվող Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը:
2,5 միավոր ունի գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը, 2-ական` ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը և միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: