22/09/2012 15:30
Նշանակվել է ԼՂՀ կառավարության նոր կազմը
Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին: Հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետևյալ կազմը.
Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան ԼՂՀ փոխվարչապետ
Զոյա Մանվելի Լազարյան առողջապահության նախարար
Արարատ Աշոտի Դանիելյան արդարադատության նախարար
Լևոն Ստեփանի Մնացականյան արտադրական ենթակառուցվածքների նախարար
Կարեն Համբարձումի Միրզոյան արտաքին գործերի նախարար
Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան գյուղատնտեսության նախարար
Սլավիկ Արմիկի Ասրյան կրթության և գիտության նախարար
Նարինե Էդուարդի Աղաբալյան մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարար
Մովսես Հրանտի Հակոբյան պաշտպանության նախարար
Նարինե Կառլենի Նարիմանյան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան քաղաքաշինության նախարար
Սպարտակ Ապետնակի Թևոսյան ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Նախագահի այլ հրամանագրերով` Արարատ Աշոտի Դանիելյանն ազատվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից` արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ, Լևոն Ավետիսի Գրիգորյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից` կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Կառլեն Ռուբենի Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: