22/09/2012 12:07
Ռոբերտ Մելքոնյանը ազատման դիմում է գրել
Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի ազատման դիմումը արդեն ընթացքի մեջ է: Աշխատանքից հետո նա անցնում է վաստակած հանգստի՝ կենսաթոշակի:
«Օրերի հարց է, սպասում եմ ոստիկանապետի հրամանին»,- Aysor.am թղթակցի հետ զրույցում ասաց Ռ.Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Անկախության 21 ամյակին ընդառաջ ՀՀ Սերժ Սարգսյանը նրան իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: