24/09/2012 10:52
Շերոն Սթոունը հոսպիտալացվել է
Միլանի «Fendi» նորաձևության տանը կայացած ցուցադրության ժամանակ աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Շերոն Սթոունը կորցրել է գիտակցությունը և շտապ հոսպիտալացվել:
«Նյուզռու Իսրայել»-ի փոխանցմամբ, 54-ամյա դերասանուհուն, որը տառապում է գլխացավերից, առաջին օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Բժիշկները կարծում են, որ Սթոունի առողջության հետ ամեն ինչ կարգին է, իսկ ուշագնացության պատճառը գերհոգնացություն է և աշխատանքային խիտ գրաֆիկը: