.jpg)
25/09/2012 12:13
Հայաստանի հավաքականը 2 բրոնզե մեդալ է նվաճել Տալլինում
Հայաստանի սամբոյի հավաքականը, մասնակցելով 2012 թ. սեպտեմբերի 21-24-ը Տալլինում (Էստոնիա) կայացած Եվրոպայի կադետների (15-16 տարեկան պատանիներ և աղջիկներ) սամբոյի առաջին բաց առաջնությանը, նվաճել է երկու բրոնզե մեդալ: Սուրիկ Հակոբյանն այդ պատվին է արժանացել 42 կգ, իսկ Էռնեստ Հայրապետյանը՝ 55 կգ քաշային կարգում: Այս մասն հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: