.jpg)
Իրանի նախագահը առաջարկում է ստեղծել նոր աշխարհակարգ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է նոր աշխարհակարգի ձևավորման մասին:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ` Ահմադինեջադը նշել է, որ Աստծու կամոք կստեղծվի նոր աշխարհակարգ և իրենք կկարողան հաղթահարել բոլոր դժվարությունները:
Ըստ Իրանի նախագահի` կայսրությունների ժամանակը մոտեցել է ավարտին` աշխարհը այլևս չի կարող հանդուրժել, որ այն կառավարի կայսրը:
Նրա խոսքով` այժմ նույնիսկ երեխաները գիտեն, որ ԱՄՆ-ի վարչակարգը զբաղվում է միջազգային մակարդակի ահաբեկչական քաղաքականությամբ: