Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությունը հյուրընկալվեց ԱԺ-ում
26/09/2012 16:19

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությունը հյուրընկալվեց ԱԺ-ում

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին և Արևելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդը և նույն հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային նախագծի համակարգող Միխաել Վայխերթը այսօր հյուրընկալվեցին ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Այդ մասին հայտնել են ՀՀ ԱԺ-ի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:

Պատվիրակությանը ընդունեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` հանդիպմանը ներկա էր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Նաիրա Գևորգյանը:

Երնսթ Հիլլեբրանդի խնդրանքով Արտակ Զաքարյանը անդրադարձել է տարածաշրջանային հիմնախնդիրներին: Հանդիպմանն քննարկվել են նաև հիմնադրամի և հանձնաժողովի հետագա համագործակցությանն առնչվող հարցեր ևս:

Ա. Զաքարյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է մասնակցել և ելույթ ունենալ հիմնադրամի նախաձեռնած «Հայաստանի եվրոպական հեռանկարներ» թեմայով սեմինարին, որին ներկա է գտնվելու նաև Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը:
 

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությունը հյուրընկալվեց ԱԺ-ում