Կատալոնիան ցանկանում է դառնալ անկախ երկիր
26/09/2012 20:09

Կատալոնիան ցանկանում է դառնալ անկախ երկիր

Կատալոնիայի կառավարության ղեկավար Արտուր Մասը հայտարարել է, որ Կատալոնիայի ինքավարության համար առավել նպատակահարմար կարգավիճակը ԵՄ-ի նահանգ դառնալն է:

«Ռիա-Նովոստիի» փոխանցմամբ` Մասը նշել է, որ իրենց համար ավելի նպատակահարմար է ամերիկյան մոդելը. Կատալոնիան ԵՄ-ում  կունենար այն իրավունքները, ինչ ունեն նահանգները ԱՄՆ-ում:

Նրա խոսքով` Կատալոնիան ցանկանում է եվրոպական ազգերին հավասար կարգավիճակ ունենալ, այնպիսի իրավասություններով, որոնք ունեն Դանիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Լիտվան և Լատվիան: 

 

Կատալոնիան ցանկանում է դառնալ անկախ երկիր