Հունաստանում զանգվածային գործադուլն ավարտվել է անկարգություններով
26/09/2012 19:51

Հունաստանում զանգվածային գործադուլն ավարտվել է անկարգություններով

Այսօր Աթենքում տեղի է ունեցել զանգվածային գործադուլ` բողոքի ցույցը վերաճել է ցուցարարների և ոստիկանների միջև բախման:

«Ռոսիյսկայա գազետայի» փոխանցմամբ` Հունաստանում 24 ժամանոց գործադուլն ուղղված էր կառավարության խիստ տնտեսման քաղաքականության դեմ:

Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ովքեր արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ:
 

Հունաստանում զանգվածային գործադուլն ավարտվել է անկարգություններով