Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու մասին ոչ ոք տեղյակ չէ
26/09/2012 09:57

Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու մասին ոչ ոք տեղյակ չէ

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ ինքը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի հնարավոր միջնորդության մասին տեղեկության չի տիրապետում:

Թերթը հիշեցնում է, որ երեկ մամուլում գրվել էր, որ հնարավոր է` հենց առաջիկա քառօրյայում խորհրդարանը քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Թերթի տեղեկացմամբ՝ Վարդան Օսկանյանի գործը ԱԱԾ-ում տևական ժամանակ սառեցված վիճակում էր: Ինքը` Օսկանյանը, թերթի թղթակցի հետ զրույցում ասել էր. «Եթե որևէ նորություն ունենաք այդ գործից, ինձ էլ ասեք»: ԱԺ հանրապետական պատգամավորները ևս երեկ պնդում էին, թե որևէ տեղեկություն չունեն, որ առաջիկա քառօրյայում կքննարկվի Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: ԲՀԿ-ականներն էլ էին նույնը պնդում: 

Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու մասին ոչ ոք տեղյակ չէ