Իրաքում պայթյունների հետևանքով զոհվել է 5 մարդ
26/09/2012 19:58

Իրաքում պայթյունների հետևանքով զոհվել է 5 մարդ

Այսօր 2 պայթյուն է որոտացել Խիլա քաղաքում, որը գտնվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 40 կմ հեռավորության վրա:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության փոխգնդապետ Սալման Կադիմ ալ-Խազրաջին, 2 սպա և մեկ քաղաքացիական անձ:

Նշվում է, որ 2 ոստիկան վիրավորվել է:

Մեկ սպա զոհվել և մեկը վիրավորվել է Բալադա քաղաքի մոտ գտվող անցագրային  կետի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
 

Իրաքում պայթյունների հետևանքով զոհվել է 5 մարդ