.jpg)
Ինչո՞ւ է ՍԱՊԾ-ն նախընտրում «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիան
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր լաբորատոր փորձաքննությունները անցկացնում է հինգ լաբորատորիաներում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիմնական նախապատվությունը տալիս է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիային:
Ընդ որում, այս լաբորատորիայի ծառայությունները բավական թանկ արժեն: Կա նաև մեկ այլ հանգամանք, դրա իրական սեփականատերն Արման Արարատյանն է, որը ՍԱՊԾ-ի պետ Աբրահամ Բախչագուլյանի մտերիմ ընկերն է և ՍԱՊԾ որակի տեսչության պետի պաշտոնակատարը:
«Ժողովուրդի» հետ զրույցում, սակայն, ՍԱՊԾ մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը հերքել է` ասելով. «Արմանը «Ստանդարտ դիալոգ»-ի հետ կապ չունի»: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ հենց նա է պատճառը, որ հաճախ փորձաքննությունների դեպքում կամայականություններ են կիրառվում: Իսկ Սերժ Սարգսյանը պետության հաշվին հարստացողների է փնտրում: