Մարտինեսը կարող է պատժվել մրցավարին քննադատելու համար
26/09/2012 18:50

Մարտինեսը կարող է պատժվել մրցավարին քննադատելու համար

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան «Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին մեղադրանք է ներկայացրել, որ նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում (0:4) անվայել պահվածք է դրսևորել:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը հետխաղային մեկնաբանության մեջ շատ կրքոտ է դժգոհել մրցավար Մայքլ Օլիվերի գործողություններից: Մարտինեսը հատկապես շեշտել է այն դրվագը, երբ 11 մետրանոց հարված նշանակվեց իր թիմի դարպասին Դեննի Ուելբեկի հետ պայքարում շատ կասկածելի խախտման համար: Այս մասին հայտնում է ԱՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մարտինեսը կարող է պատժվել մրցավարին քննադատելու համար