.jpg)
Ռուսաստանը չի կարողանա խոչընդոտել «TANAP»-ի իրագործմանը
Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարարել է, որ Տրանսանատոլիական գազամուղի նախագծի իրականացումը, որը մշակվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, չի կարող խոչընդոտվել ոչ մի երկրի, այդ թվում` ՌԴ-ի կողմից:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` Ալիևը նշել է, որ գոյություն ունի շուկա, մրցակցություն: Դա ադրբեջանական «ապրանքն» է, որը շուկա է արտահանվում մրցակցության պայմաններում:
Նշվում է, որ նոր գազամուղով, որով գազ է արտահանվելու թուրք-վրացական սահմանից դեպի Թուրքիայի արևմտյան շրջաններ, կարտահանվի 16 միլիարդ խմ գազ` 10 միլիարդ ԵՄ-ի համար, 6 միլիարդ` Թուրքիայի: