.jpg)
Ն. Փաշինյանն անցագիր է իջեցրել Կոտայքի մարզպետի համար
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի համար անցագիր է իջեցրել: Դրանով մարզպետը վաղը ժամը 09.30-ին կարող է մուտք գործել Ազգային ժողով: Այնուհետև Փաշինյանը գրում է.
«Պարոն մարզպետը լրագրողի հետ զրույցում պնդել է, որ ցանկացել է ինձ հարց տալ, սակայն ես, իբր, փախել եմ: Համատեղ նիստի սկզբից մինչև վերջ գտնվել ենք նույն դահլիճում, և նա ինձ մոտենալու, հարց տալու որևէ փորձ չի արել: Ավելին, նիստի ավարտից հետո դահլիճը լքել ենք միաժամանակ: Ավելին, նիստի ավարտից հետո մինչև աշխատանքային օրվա վերջը, գտնվել եմ ԱԺ իմ աշխատասենյակում, և պարոն Շահգալդյանը ինձ մոտենալու, որևէ հարց տալու փորձ չի արել: Այնպես որ, նրա հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան լրագրողների մոտ գլուխ գովալու կարեկցանքի արժանի փորձ:
Կոտայքի մարզպետը լրագրողի հետ զրույցում ասել է, թե ուզում էր ինձ հարցնել, թե ինչպես եմ ինձ պահել ազատազրկման վայրում: Պարոն մարզպետին հնարավորություն կտամ ինձ նման հարց ուղղելու. վաղվա՝ սեպտեմբերի 27-ի, ժամը 09.30-ի համար ԱԺ անցագիր եմ իջեցրել նրա անունով, որը նրան հնարավորություն կտա մտնել ԱԺ տարածք և արժանանալ իմ ընդունելությանը, թիվ 136 սենյակում: Ընդունելության ընթացքում պարոն Շահգալդյանի համար տեսանելի և զգալի կերպոց ցույց կտամ, թե ինչպես եմ ինձ պահել ազատազրկման վայրում»,- ասված է պատգամավորի գրառման մեջ: