Ռադոշևիչը կարող է տեղափոխվել «Շախտյոր»
26/09/2012 18:56

Ռադոշևիչը կարող է տեղափոխվել «Շախտյոր»

Դոնեցկի «Շախտյորը» հետաքրքրված է «Հայդուկի» և Խորվաթիայի ազգային հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Յոսիպ Ռադոշևիչի ծառայություններով: Այս մասին հայտնում է «Sportske Novosti»-ն: Ավելի վաղ հաղորդվել է, որ նա հայտնվել է նաև Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:

Ավելացնենք, որ Ռադոշևիչն անցել է Խորվաթիայի պատանեկան բոլոր հավաքականներով, իսկ այս տարվա սեպտեմբերին իր նորամուտն է նշել երկրի ազգային հավաքականում Բելգիայի ընտրանու հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած խաղում:

Ռադոշևիչը կարող է տեղափոխվել «Շախտյոր»