.jpg)
Հարկայինը շարունակում է ստուգումները «Սիվիլիթասում»
«Կա ԱԱԾ որոշում, որտեղ ասվում է, որ կան կեղտոտ փողեր, որոնք առնչվում են «Սիվիլիթասին» և Վարդան Օսկանյանին. նշանակում է, որ մենք կամ ապուշությամբ մասնակցել ենք այդ գործին, կամ էլ օրենք ենք խախտել»,- այսօր տեղի ունեցած դատական նիստից հետո լրագրողներին ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:
Նրա խոսքով` հարկայինը շարունակում է ստուգումները հիմնադրամում, չնայած, որ փողերի մեծ մասը հիմնադրամն արդեն օգտագործել է, դա արվել է նվիրատուի գիտությամբ:
«Արդյոք ավելի լա՞վ չէր լինի, որ ԱԱԾ զբաղվեր Սաֆարովի, ՀՀ Նախագահի մատնանշած մեծ գործերով»,- հարցրեց «Սիվիլիթասի» տնօրենը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, կայացավ «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքի քննությունը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Գործով դատավճիռը կհրապարկվի սեպտեմբերի 27-ին ժամը 10.45-ին:
Նախորդող հրապարակում` Մեղադրող դատախազ. «Սիվիլիթասի» իրավունքները չեն խախտվել