Սարգիս Հովսեփյանը «կմասնակցի» Հայաստան-Լիտվա հանդիպմանը
26/09/2012 19:27

Սարգիս Հովսեփյանը «կմասնակցի» Հայաստան-Լիտվա հանդիպմանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 14-ին ՖԻՖԱ-ի օրացույցով պաշտոնական հանդիպումների օրը Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կանցկացնի հերթական ընկերական հանդիպումը Լիտվայի հավաքականի հետ:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ` հենց այդ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» երկարամյա ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի` Մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Սարգիս Հովսեփյանը «կմասնակցի» Հայաստան-Լիտվա հանդիպմանը