.jpg)
Սոնգ. «Անհանգստանալու պատճառ չունեմ»
«Բարսելոնի» կիսապաշտպան Ալեքս Սոնգը կարծում է, որ իր ներկայիս թիմում խաղալու հնարավորություն կյանքում մեկ անգամ է միայն տրվում:
«Առաջին անգամ «Բարսելոնի» հետաքրքրության մասին իմացա հուլիսին: Կատալոնցիները կապվել էին «Արսենալի» հետ, որից հետո Վենգերն ինձ հաղորդեց այդ ակումբի հետաքրքրության մասին: Նրան համոզելը, որպեսզի ինձ բաց թողնի, շատ դժվար էր, որովհետև «Արսենալը» շատ բան է արել ինձ համար: Բայց «Բարսելոն» տեղափոխվելու հնարավորությունն էլ կյանքում մեկ անգամ է տրվում: Եվ հիմա ես կխաղամ այնտեղ, որտեղ մարզիչը կտեսնի ինձ: Մի քանի անգամ արդեն խաղացել եմ պաշտպանությունում, ուստի անհանգստանալու պատճառ չունեմ»: