.jpg)
Սիրիայում հակամարտության զոհերի թիվն անցել է 30.000-ից
«Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի» իրավապաշտպանները հայտարարել են, որ 1,5 տարվա ընթացքում Սիրիայում հակամարտության զոհերի թիվը հասել է ավելի քան 30.000-ի` հիմնականում խաղաղ բնակիչներ:
«Ռիա-Նովոստիի» փոխանցմամբ` Լոնդոնում տեղակայված կազմակերպության տվյալներով, Սիրիայում սպանվել է 21534 խաղաղ բնակիչ, 7322 զինվորական և 1168 դասալիք:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում կառավարության և ընդդիմության միջև հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 20.000 մարդ: