.jpg)
Հանրապետությունում կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ
Հանրապետության հովտային շրջաններում տեղումների բացակայության հետևանքով պահպավում է հրդեհավտանգ իրավիճակը:
Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի մթնոլորտային բարձր դաշտով:
Սեպտեմբերի 26-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամի 10-12մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն առանձին շրջաններում սեպտեմբերի 26-ին ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սակայն արդեն շաբաթվա երկրորդ կեսին կրկին կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի նվազում:
Meteo-tv-ի փոխանցմամբ, Երևանում առանց տեղումների եղանակը կպահպանվի: Հնարավոր է քամի 5-10մ/վ:
Այս գիշեր +12+14, ցերեկը +27+29, երեկոյան +24+26:
Ցերեկային ժամերին` 12.00-16.00 խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: