Ադրբեջանում այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները
28/09/2012 18:39

Ադրբեջանում այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները

Բաքվի մերձակայքում գտվող Նարդարան գյուղում 200 մարդ մասնակցել է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ ուղղված ակցիային:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` բողոքի ցույցի մասնակիցները դատապարտել են ֆիլմը ստեղծողներին և սոցիալական ցանցերում տեղադրողներին:

Նրանք նաև պահանջել են Իսլամական համագործակցության կազմակերպությունից խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իսրայելի հետ, ինչպես նաև` կոչ են արել մահմեդականներին բոյկոտել «YouTube»-ը:

Ակցիայի ավարտին ցուցարարները այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները:

 

Ադրբեջանում այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները