Կամբյասոն վնասվածք է ստացել
28/09/2012 20:09

Կամբյասոն վնասվածք է ստացել

«Ինտերի» կիսապաշտպան Էստեբան Կամբյասոն այսօր կայացած մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

Վնասվածքի լրջության աստիճանը պարզելու համար ֆուտբոլիստը պետք է բժշկական հետազոտության ենթարկվի: Բուժզննումը նախատեսված է անցկացնել վաղը, որի արդյունքներից էլ պարզ կդառնա, թե արգենտինացի կիսապաշտպանը որքան ժամանակով է շարքից դուրս մնացել:

Կամբյասոն վնասվածք է ստացել