.jpg)
Ֆերգյուսոն. «Տերրիի պատիժը թեթև էր»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Ջոն Տերրին դեռ թեթև պատիժ է ստացել` Անտոն Ֆերդինանդի հասցեին հնչեցրած ռասիստական արտահայտությունների համար Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից որակազրկվելով 4 խաղով ու տուգանքով:
«Տերրին կարող է այս պատիժը բավական մեղմ համարել, եթե հիշենք, որ Լուիս Սուարեսը որակազրկվել էր 8 խաղով»,- նշել է Ֆերգյուսոնը:
Հիշեցնենք, որ մինչև այս որոշումը Տերրին հայտարարել էր Անգլիայի հավաքականում ելույթներն դադարեցնելու մասին: