.jpg)
Օսկանյանը նախագահի հավանական թեկնածուի պոտենցիալ չունի
«Ես չեմ համարում, որ Վարդան Օսկանյանն այն քաղաքական լիդերն է, ում վրա կարելի է հենվել և գնալ նախագահական ընտրությունների»,- նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը:
Պարզաբանելով իր ասածը` նա նկատեց. «Հաշվի առնելով իր պարկեշտությունը` չեմ համարում, որ լինելով պետական գործիչ, դիվանագետ և խելոք մարդ, հանրապետությունում այն պոտենցիալն ունի, որ նախագահի հավանական թեկնածու լինի»:
Այս հարցի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց նաև ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` նշելով, որ նախագահական ընտրություններին մասնակցում են ոչ միայն հաղթելու և նախագահ դառնալու համար, այլև` մասնակցում են` ապահովելու մեկ այլ թեկնածուի հաղթանակը:
«Սա կոնկրետ Օսկանյանին չի վերաբերում, այլ` առհասարակ: Եվ կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում Օսկանյանի շուրջ, միտված է նրան, որ ձևավորվի երկրորդ ուժեղ թեկնածու, ով կապահովի մեկ այլ թեկնածուի հաղթանակը»,- եզրափակեց իր խոսքը ընդդիմության ներկայացուցիչը: