.jpg)
«Հոֆենհայմի» 22-ամյա ֆուտբոլիստը ծայրահեղ ծանր վիճակում է
Գերմանական «Հոֆենհայմի» կիսապաշտպան Բորիս Բուկչևիչն այսօր ծանր ավտովթարի է ենթարկվել: 22-ամյա ֆուտբոլիստը դեռևս անհայտ պատճառներով կորցրել է ղեկի վերահսկողությունն ու դուրս եկել հանդիպակաց երթուղի, ինչի հետևանքով բախվել է բեռնատարի:
Բեռնատարի վարորդը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ ահա Բուկչևիչին մեծ դժվարությամբ են դուրս բերել մեքենայից և ուղղաթիռով հասցրել հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են հանուն նրա կյանք: