.jpg)
Վարդան Օսկանյանի ճակատագիրը ՀԱԿ-ի համար զրոյական արժեք ունի
Բամբասանք խորագրի ներքո «Իրավունք»-ը գրել է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրների`այնտեղ ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպես վերաբերվեն Վարդան Օսկանյանին` որպես մեղադրյալ ներգրավելու գլխավոր դատախազի միջնորդությանը:
Մեծամասնությունն այն կարծիքին է, որ Օսկանյանի ճակատագիրը իրենց համար զրոյական արժեք ունի, ուստի` պետք է կամ ընդհանրապես չքվեարկել, կամ նույնիսկ` կողմ քվեարկել: Սակայն Լևոն Զուրաբյանը փորձում է թիմակիցներին հարկադրել Օսկանյանի ակտիվ պաշտպանությանը: Ի վերջո, ՀԱԿ-ում որոշել են այդ հարցով դիրքորոշման ձևավորումը ամբողջովին թողնել ԼՏՊ-ի միանձնյա վճռին»: