.jpg)
«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսերը ձերբակալված է
«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի համահեղինակ և պրոդյուսեր Նակուլա Բասելի Նակուլան ձերբակալված է, գրում է BBC-ն: Այս մասին հայտնել են Լոս Անջելեսի դատախազությունից:
Նախնական վարկածի համաձայն, վերջինս է Սեմ Բեսիլ անվան տակ տեղադրել այս ֆիլմը Youtube
Այսօր դատարանը կուսումնասիրի նրան գրավի դիմաց ազատ արձակելու պայմանները, սակայն եթե հաստատվի նրա կապը տեսանյութի հետ, նա պետք է վերադառնա բանտ:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ֆիլմի ռեժիսորը Ալան Ռոբերտսն է, ով հայտնի է պոռնոգրաֆիկ ժանրում իր աշխատանքներով: Այս պահին նրա գտնվելու վայրը ևս անհայտ է: Ֆիլմի մյուս համահեղինակ` Ջոզեֆ Նասրալլան և դերասանները համատեղ հաղորդագրություն են պատրաստվել, որում ասվում է, որ իրենք խաբված են, քանի որ ֆիլմը որևէ կապ չունի այն ֆիլմի հետ, որում իրենք են նկարահանվել, և Նակուլան ինքն է որոշ խոսակցություններ ավելացրել:
Ֆիլմը դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել աշխարհում: Բախումներ են եղել Եգիպտոսում, Լիբանանում, Լիբիայում, Յեմենում, կան զոհեր, այդ թվում Լիբանանում մահացել է ԱՄՆ դեսպանն ու դեսպանատան ևս 3 աշխատակից: