Ռոբերտ Մակարյան. Արտահանման ծավալներն աճել են
28/09/2012 13:43

Ռոբերտ Մակարյան. Արտահանման ծավալներն աճել են

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց պտուղ-բանաջարեղենի մթերումներից, նշելով, որ մթերումներն անցնում են սահուն:

Խաղողի մթերման տվյալները ներկայացնելով, փոխնախարարն ասաց, որ 40 գործարանից 35-ն արդեն մթերումներ իրականցնում են, որոշակի խնդիր կա Տավուշի մարզում. Իջևանի գինու գործարանը որոշակի խնդիրներ է առաջացնում, բանակցություներ են տարվում, որպեսզի խաղողի ծավալը մթերեն այլ գործարաններ:

Ռ. Մակարյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի կանախատեսուներ է արվում և այս տարի կանխատեսվող պահանջարկը կազմել է 59 500 տոննա բանջարեղեն, 32 500 տոննա պտուղ, իսկ գործարանների կողմից պահանջարկը կազմել է 26 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, 35 հազար տոննա խաղող, արտահանման կանխատեսվող ծավալները 20 հազարով ավելի են, քան անցած տարվա ծավալները:

Արտահանման ոլորտում, փոխնախարարի տեղեկացմամբ, սեպտեմեբրի 27-ի դրությամբ արտահանվել է 21 435 պտուղ բանաջարեղեն, որից 12 6278տոննա ծիրան, 906 տոննա դեղձ և այլն, 2011թ.-ին նույն ժամանակահատվածում արտահանվել էր 11 հազար թարմ պտուղ բանաջարեղեն,. «2012 թ-ին արտահանման ծավալները աճել են»:

Նշվեց, որ 2011թ.-ի ամբողջ տարվա ընթացքւոմ արտահանվել էր 16 800 տոննա թարմ պտուղ բանջարեղեն:

Ռ. Մակարյանը հաղորդեց նաև, որ սեպտեմբերի 27-ի դրությամբ մթերվել է 48 հազար տոննա պտուղ-բանջարեղեն` անցած տարվա նույն ժամանակահատվածի 41 հազար տոննայի դիմաց:

Ինչ վերաբերում է վճարումներին, ապա Ռոբվերտ Մակարյանը նշեց, որ հիմնականում վճարումները կատարվում են տեղում կամ 7-10 օրվա ընթացքում, իսկ խոշորածավալ մթերողները կամ ֆինանսական խնդիրներ ունեցող կազմակերպությունները պարտքեըը մարում են ըստ ժամանակացույցի. «Գյուղացիների հանդեպ պարտքերը պետք է մարվեն մինչև այս տարի նոյեմբերի 1-ը»:
 

Ռոբերտ Մակարյան. Արտահանման ծավալներն աճել են