.jpg)
ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմել է իրավապահ մարմիններին՝
2011 թվականի հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկն երկրի բնակչությանն է առաջարկում ապառիկ վարկավորման ծառայություններ (ֆիզիկական անձանց վարկավորում` ապառիկ տարբերակով կենցաղային իրեր ձեռք բերելու համար), և այդ նախագծի շրջանակներում մինչ օրս Բանկը կնքել է պայմանագրեր Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող և, մասնավորապես, համակարգչային և կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող բազմաթիվ ընկերությունների հետ: Այդ մասին հայտնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայությունը:
Ընկերությունների հետ կնքած պայմանագրերի համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկավորում է ֆիզիկական անձանց, որոնք ցանկանում են ապառիկ ձեռք բերել իրեր՝ պայմանագրով նախատեսված պայմաններով:
Պայմանագրի պայմանների համաձայն վարկի տրամադրման դեպքում ձեռք բերված իրը համարվում է վարկի ապահովվածության միջոց: Իսկ ընկերություն-վաճառողը պարտավորվում է տվյալ պայմանագրի գործողության ընթացքում պահպանել վարկի տրամադրման, պայմանագրի կնքման և այլ պայմանները:
Բանկի կողմից իրականացված ստուգումների արդյունքոմ պարզվել է, որ Բանկի հետ համագործակցող որոշ ընկերություններ ներառված են եղել ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մեջ:
Այդ կապակցությամբ և հաշվի առնելով այն փաստը, որ նման գործողությունները հանգեցնում են բարձր ռիսկայնության, շատ վտանգավոր են ՀՀ բանկային համակարգի համար, հասարակական մեծ վտանգ է ներկայացնում և, միևնույն ժամանակ, իր մեջ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսվածբ տարրեր, ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմել է իրավապահ մարմիններին՝ հանցագործության կատարման մեջ ներգրավված այլ անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: