Oդի ջերմաստիճանն այսօր մի փոքր կնվազի
28/09/2012 09:32

Oդի ջերմաստիճանն այսօր մի փոքր կնվազի

 

Սեպտեմբերի 28-ին գրեթե ամենուրեք կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ, տեղ-տեղ կդիտվի քամի 12-17մ/վրկ:

Անձրևներն առայժմ պահպանվում են միայն հարավային հատվածում` Սյունիքում և Արցախում:

Ինչպես և կանխատեսվել էր, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ին մի փոքր կնվազի, առավել զգալի` մոտ 4 աստիճանով` արևելյան շրջաններում: Սակայն այստեղ ցածր ջերմաստիճանները տևական չեն լինի, արդեն հանգստյան օրերին ամենուրեք կսկսի տաքանալ:

 

 

Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում կդիտվի պարզ, արևային եղանակ, տեղումներ չեն սպասվում: Քամին` 2-7մ/վ, երեկոյան մինչև 10մ/վրկ:

Այս գիշեր +12+14, ցերեկը +27+29, երեկոյան +23+25:

 

Oդի ջերմաստիճանն այսօր մի փոքր կնվազի