Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանները կհամագործակցեն
28/09/2012 17:27

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանները կհամագործակցեն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ պատվիրակության հետ կայացած հանդիպմանը քննարկվել են երկու հայկական մայրաքաղաքների միջև կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ` նախագահ Սահակյանը նշել է, որ հսկայական ներուժ պարունակող Հայաստանի մայրաքաղաքի հետ հարաբերությունների զարգացումը մեծապես կնպաստի ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև ողջ Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացին: Այս համատեքստում նախագահը ողջունել է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև համագործակցության պայմանագրի ստորագրումը՝ այն որակելով իրավական անհրաժեշտ հիմք հետագա փոխգործակցության համար: 

ՀՀ մատուցած ծառայությունների համար Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Նորք- Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին:

Հանդիպմանը ներկա են եղել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանները կհամագործակցեն