Հալեպում մարտերը հանգեցրել են քաղաքի պատմական հատվածի հրդեհմանը
29/09/2012 18:09

Հալեպում մարտերը հանգեցրել են քաղաքի պատմական հատվածի հրդեհմանը

Հալեպում ընդդիմության և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով քաղաքի պատմական հատվածում մեծ հրդեհ է բռնկվել:

«Ռոսիյսկայա գազետայի» փոխանցմամբ` հրդեհը տարածվել է քաղաքի փողոցներում, որտեղ տեղակայված է Մերձավոր Արևելքի խոշորագույն փակ շուկաներից մեկը:

Նախորդ շաբաթ ապստամբները հայտարարել էին Հալեպի վրա խոշորամասշտաբ հարձակման մասին և ծրագրել էին ամբողջությամբ մաքրել քաղաքը կառավարական զորքերից:
 

Հալեպում մարտերը հանգեցրել են քաղաքի պատմական հատվածի հրդեհմանը