.jpg)
Այսօր` ԿԸՀ-ում արտահերթ նիստ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ կհրավիրի: Օրակարգում երկու հարց է: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Այսօր կքննարկվի Երևան քաղաքի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում ՀՀ Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ նշանակելու և ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերը հաստատելու մասին հարցը:
ԿԸՀ արտահերթ նիստի օրակարգի երկրորդ հարցը վերաբերում է հոկտեմբերի 28-ի Արմավիրի մարզի Խորոնք համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև սահմանելուն: