.jpg)
Հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդես «Էրեբունի» արգելոց-թանգարանում
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2012թ. սեպտեմբերի 29-ից Եվրոպական ժառանգության օրերին կմիանա «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսով, որի ընթացքում կներկայացվի Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը՝ հայտնաբերումից մինչ օրս:
Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում ներկայացվեն 50-ականներին և այսօր հայտնաբերված շուրջ 155 գտածոներ, որնցից 153-ը ցուցադրվում են բացառապես առաջին անգամ: Ցուցահանդեսն ուղեկցվում է տասը թեմատիկ եռալեզու պաստառներով, որոնք պատմում են Ուրարտուի պատմության գիտական ուսումնասիրության համատեքստում Էրեբունի ամրոցի կարևորության, հուշարձանի մշակութային ու զբոսաշրջային արժեքի մասին: Այս մասին տեղեկանում ենք թանգարանի կայքէջից:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2012թ. նոյեմբերի 29-ը: