Օլիգարխների թիկնապահներին զինաթափելու գործընթաց մեկնարկել է
29/09/2012 09:58

Օլիգարխների թիկնապահներին զինաթափելու գործընթաց մեկնարկել է

«Հրապարակը» հիշեցնում է, որ ոստիկանությունը սկսել է զինաթափել օլիգարխների թիկնապահներին, քանի որ, բացի օրենքով թույլատրված դեպքերից, դա արգելված է:

Թերթը տեղեկացել է, որ վերջին 2 օրերին «զինաթափվել» են Բենզին Ռուբոյի` նախկին ԲՀԿ, ներկայումս ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանի և «Մեկ» կահույքի սրահի տնօրենի թիկնապահները: Իսկ անդրանիկ զոհը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն էր: Այսինքն` ուռկանում միայն ԲՀԿ-ին առնչվող «ձկներ» են»:

Վլադիմիր Գասպարյանը երեկ թերթի հետ զրույցում այս առումով նշել է, թե. «դա շարունակական գործընթաց է և վերաբերում է բոլորին»: «Տեսնես ե՞րբ է հերթը ՀՀԿ-ական օլիգարխներին հասնելու»,-գրել է թերթը՝ հավելելով, որ օպերացիան հիմնականում իրականացվում է երեկոյան ժամերին» 

Օլիգարխների թիկնապահներին զինաթափելու գործընթաց մեկնարկել է